Կարևոր իրադարձություններ

Վիրավոր զինվորն ամուսնացել է «Զինվորի տանը» իրեն խնամած բուժքրոջ հետ (լուսանկարներ)

01 Մայիս, 2021 21:13
Վիրավոր զինվորն ամուսնացել է «Զինվորի տանը» իրեն խնամած բուժքրոջ հետ (լուսանկարներ)

Վիրավոր զինվորն ամուսնացել է «Զինվորի տանը» իրեն խնամած բուժքրոջ հետ: Այս մասին տեղեկանում ենք Աջակցություն վիրավոր զինվորներին ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից:

«Սեր, որ հաղթահարեց դժվարությունները

Սոնան ու Երջանիկը ծանոթացել են Զինվորի տանը, երբ Սոնան՝ որպես բուժքույր, խնամում էր Երջանիկին:

Մեր Հայրենիքի պաշտպանին հաջողվեց հմայել ու գրավել Սոնայի անմնացորդ նվիրումով բարի սիրտը: Այսօր արդեն զույգն ընտանիք է կազմում:

Անհաշվելի երջանիկ օրեր մեր գեղեցկուհի Սոնային ու քաջ Երջանիկին»,- ասված է հաղորդագրությունում:

Возможно, это изображение (1 человек, стоит и цветок) Возможно, это изображение (1 человек, стоит, роза, эустома и в помещении)

Возможно, это изображение (1 человек, эустома и небо)

 

Լրահոս

Դիտել ավելին