Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ․ հարուցվել է քրեական գործ

30 Ապրիլ, 2021 11:35
Հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ․ հարուցվել է քրեական գործ

2021թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:  Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հ.Գ. Ինչ վերաբերում է նախօրեին մամուլում հրապարակված այն  տեղեկատվությանը, թե, իբր, քննիչներն ու ոստիկանները ժամեր անց են հասել դեպքի վայր, ապա հարկ ենք համարում նշել, որ դիակի հայտնաբերման մասին հաղորդումը Կոտայքի մարզի ոստիկանությունից Աբովյանի քննչական բաժնում ստացվել է 28.04.21թ. ժամը 11։30-ին։ Դեպքի վայրը բաժնից գտնվում է շուրջ 20 կմ հեռավորության վրա և մեքենայով դաշտամիջյան ճանապահով դեպքի վայր հասնելու տևողությունը շուրջ 35 րոպե է։ Դեպքի վայրի զննությունը, ըստ արձանագրության, քննիչի կողմից սկսվել է 12։30-ին՝ ահազանգը ստանալուց մեկ ժամ անց։

Կրկին կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցներին՝ զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Դիտել ավելին