Կարևոր իրադարձություններ

Թուրքիան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չավուշօղլու

24 Ապրիլ, 2021 21:08
Թուրքիան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «պոպուլիստական» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում վերջինս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- թվիթերյան իր էջում գրել է հանրապետության ԱԳ նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին