Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը

24 Ապրիլ, 2021 09:45
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լարշեն ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին