Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարությունն առաջին անգամ օգնել է «Ուսանողական թատրոն»-ին

18 Հոկտեմբեր, 2015 12:55
Մշակույթի նախարարությունն առաջին անգամ օգնել է «Ուսանողական թատրոն»-ին

 

2015թ-ին Մշակույթի նախարարությունը թատրոնը հայտարարել էր որպես գերակա ճյուղ: Թե ինչ մոտեցում է ցուցաբերվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նկատմամբ, Tert.am-ը զրուցեց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, ով տեղեկացրեց, որ թեև ինստիտուտը նախարարության ենթակա կառույց չէ, սակայն առաջին անգամ օժանդակություն է ցուցաբերվել «Ուսանողական թատրոն» լաբորատորիային:


«Այս տարի նախարարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց մեկ բեմադրությանը, որը երիտասարդ մի ռեժիսորի բեմադրությունն էր և որտեղ դերակատարները միայն ուսանողներն էին: Բեմադրությունը կոչվում էր «Մեկ թագավորի թատրոն»: Սա արդեն մեզ համար, ըստ էության, էական աջակցություն է, ուսանողական թատրոնը երբեք աջակցություն չէր ստացել»,- ասաց նա:

 

Դավիթ Մուրադյանն ընդգծեց, որ տեսնում է պետության կողմից երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալու միտում:


Ինչ վերաբերում է բուհ-գործատու համագործակցությանը, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն ընդգծեց, որ այսօրվա թատրոնների բեմերում իրենց բուհի տարբեր տարիների ուսանողներն են:


«Մեր շրջանավարտները հիմնականում ունենում են զբաղվածություն, նրանք պահանջված են և՛ ֆիլմերում, և՛ հեռուստաընկերություններում»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին