Կարևոր իրադարձություններ

Ո՞ր դեպքում է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը. Արմեն Գրիգորյանի պատասխանը

23 Ապրիլ, 2021 18:10
Ո՞ր դեպքում է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը. Արմեն Գրիգորյանի պատասխանը

Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման մասին մտածելը դեռևս վաղ է: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, Գրիգորյանը պատասխանել է.

«Այդ մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մի պարզ փաստ. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել: Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը...: Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև բոլոր միջոցներով փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», զառանցական հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի զինվորների գերեզմանները, այլև՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները. ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին: Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսության, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին