Կարևոր իրադարձություններ

Իսրայելը և ԱՄՆ-ը վերականգնել են ռազմական օգնության վերաբերյալ ընդհատված բանակցությունները

18 Հոկտեմբեր, 2015 13:10
Իսրայելը և ԱՄՆ-ը վերականգնել են ռազմական օգնության վերաբերյալ ընդհատված բանակցությունները

Իսրայելը և ԱՄՆ-ը վերականգնել են ռազմական օգնության շուրջ բանակցությունները, որոնք ընդհատվել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից՝ ի նշան բողոքի միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ կնքված գործարքի դեմ: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանը՝ տեղեկացնում է Reuters-ը:

«Իսրայելի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման նոր հուշագրի քննարկումը, որ ընդհատվել էր որոշ ժամանակով, անցած շաբաթ վերականգնվել է»,- հայտարարել է դեսպանը:

Կողմերը մտադիր են Իսրայելին հատկացվող օգնության ծրագիրը ևս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ համաձայնության գալ: Ներկա պահին ԱՄՆ-ի կողմից Իսրայելին հատկացվող ամենամյա օգնությունը կազմում է 3 մլրդ դոլար: Այդ համաձայնագրի ժամկետը լրանում է 2017թ.:

 

Լրահոս

Դիտել ավելին