Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

17 Ապրիլ, 2021 16:50
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԱԻ նախարարության տեղեկատվությամբ, օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ից 21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին