Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ․ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմումը և հետագա փոխգործակցության ընդլայնումը

15 Ապրիլ, 2021 20:35
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ․ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմումը և հետագա փոխգործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից։

Կողմերն ընդգծեցին, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:

Զինաիդա Գրեչանին վերահաստատեց Մոլդովայի  խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասաց նա:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին