Կարևոր իրադարձություններ

«Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում»․ Նիկոլ Փաշինյան

14 Ապրիլ, 2021 12:27
«Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով ու փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը, ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում է Ռուսաստանի վրա և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ռազմավարական հեռանկարում պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխվի և քննարկվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը։ 

Քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին