Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը։ Թանկյանը գրել է, որ ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Բաքվի պատերազմական ավարների թանգարան: Թանգարանի ցուցանմուշները ներառում են վիրավոր հայ զինվորների և գերիների խրտվիլակներ, ինչը վրդովմունք է առաջացրել համացանցում և մարել հաշտեցման հույսը»,- նշել է Թանկյանը: