Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

Արցախում քաղաքացին նռնակ է նետել Մարտունու բնակիչ Արտյոմ Ավանեսյանի առանձնատան տանիքին. ԱՀ ՔԿ

10 Ապրիլ, 2021 13:44
Արցախում քաղաքացին նռնակ է նետել Մարտունու բնակիչ Արտյոմ Ավանեսյանի առանձնատան տանիքին. ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունի քաղաքի 1988թ. ծնված բնակչի կողմից ռազմամթերք հանդիսացող ձեռքի նռնակ ապօրինի ձեռք բերելու, պահելու և 2021թ. ապրիլի 05-ին վերոնշյալ նռնակը ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Արտյոմ Ավանեսյանի առանձնատան տանիքի ուղղությամբ նետելու և առաջացած պայթյունի հետևանքով վերջինիս զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Կատարված արարքի համար Ն.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին