Կարևոր իրադարձություններ

«Արդեն բավ է». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը

08 Ապրիլ, 2021 20:28
«Արդեն բավ է». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝  ԵՄ ղեկավարության՝ Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված աղմկահարույց դեպքից հետո: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Վաղը  դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավ է»,- իր Twitter-էջում գրել է նա։ 

Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին, որից հետո մեծ աղմուկ առաջացել և բազմաթիվ խոսակցությունների պատճառ դարձել: 

ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը

 

Լրահոս

Դիտել ավելին