Կարևոր իրադարձություններ

Հնարավոր չէ ամեն անգամ կատարյալ խաղ ցուցադրել. Լևանդովսկի

18 Հոկտեմբեր, 2015 12:50
Հնարավոր չէ ամեն անգամ կատարյալ խաղ ցուցադրել. Լևանդովսկի

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Վերդեր»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ թիմը չցուցադրեց կատարյալ խաղ:

«Մենք գոհ ենք, որ կարողացանք հաղթել, թեև նվազագույն հաշվով: Հնարավոր չէ ամեն անգամ կատարյալ խաղ ցուցադրել: «Վերդեր»-ը փակ ֆուտբոլ էր ցուցադրում: Ուրախ ենք, որ երեք միավոր վաստակեցինք: Այժմ կկենտրոնանք Չեմպիոնների լիգայի վրա»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:

Հիշեցնենք՝ «Վերդեր»-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ մյունխենցիները ռեկորդ են սահմանել և դարձել Բունդեսլիգայի առաջին թիմը, որը կարողացել է անընդմեջ 9 հաղթանակ տանել առաջնության սկզբնամասում:

 

Լրահոս

Դիտել ավելին