Ֆլորիդայում անցկացվող ZombiCon փառատոնի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ՝ հայտնում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան:
Ոստիկանությունը հայտնել է, որ տուժածներից մեկը հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին առայժմ տեղեկություն չկա:
Փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ ցավում են կատարվածի համար: Իրավապահները շրջափակել են միջադեպի շրջանը՝ մինչև պարզվեն տեղի ունեցածի հանգամանքները:
ZombiCon փառատոնը ԱՄՆ-ում անցկացվում է ամեն տարի՝ նախորդելով Հելոուինին: