Կարևոր իրադարձություններ

Արաբական երկրների կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել դաշնակիցներին. զոհվել է 30 եմենցի զինվոր

18 Հոկտեմբեր, 2015 11:30
Արաբական երկրների կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել դաշնակիցներին. զոհվել է 30 եմենցի զինվոր

Սաուդիան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական երկրների կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենի Թաիզ բնակավայրում գտնվող ռազմաբազային, որտեղ տեղակայված են եղել կոալիցիային աջակցող Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի զորքերը:


Սխալի հետևանքով զոհվել է 30 զինծառայող, վիրավորվել՝ 40–ը:


Կառավարական մի աղբյուր հայտնել է, որ կոալիցիան սխալ թիրախ է խոցել:


Արաբական կոալիցիայի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

 

Լրահոս

Դիտել ավելին