Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում կքննարկվի մարիխուանայի օրինականացման հնարավորությունը

18 Հոկտեմբեր, 2015 11:20
Մեքսիկայում կքննարկվի մարիխուանայի օրինականացման հնարավորությունը

Մեքսիկայի գերագույն դատարանը հոկտեմբերի վերջին կքննարկի անձնական կարիքների համար մարիխուանայի օգտագործման և աճեցման օրինականացման հարցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Դատարանի առաջին պալատը համարում է, որ ժամանցային նպատակներով մարիխուանայի անձնական օգտագործման արգելքը հակասահմանադրական է»,- ասվում է զեկույցում, որը կներկայացվի դատարանում հոկտեմբերի 28-ին:

Եթե տվյալ նախաձեռնությունը հավանության արժանանա, անհրաժեշտ կլինի մի շարք փոփոխություններ կատարել առողջապահության մասին օրենքի հոդվածներում, որոնք այժմ արգելում են կանեփ աճեցնել հանգստանալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին