Կարևոր իրադարձություններ

Լոնդոնյան Թաուերը եղել է սատանայի դեմ պայքարի մոգական վայր

18 Հոկտեմբեր, 2015 11:10
Լոնդոնյան Թաուերը եղել է սատանայի դեմ պայքարի մոգական վայր

Լոնդոնյան Թաուերը Անգլիայի պատմության ամենախռովալից ժամանակներում դարձել է մի վայր, որտեղ օգտագործվել է մոգությունը՝ պայքարելու համար չար ոգիների դեմ: Այդ մասին են վկայում այնտեղ հայտնաբերված համապատասխան արտեֆակտների գտածոները՝ հայտնում է Independent-ը:

Թաուերում գիտնականները հայտնաբերել են 54 արտեֆակտ, որոնք վկայում են ամրոցում մոգության կիրառումը՝ սատանայի դեմ պայքարի համար: Դրանցից շատերը թաքցված են եղել բուխարիների մեջ, հնագետների գնահատմամբ՝ մոտ 300-500 տարի առաջ, որը անգլիական պատմության ամենալարված ժամանակահատվածն էր:

Մասնավորապես, 16-18-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում տեղի էին ունենում բարեփոխոմներ և քաղաքացիական պատերազմ, որոնք ուղեկցվում էին վհուկների որսով: Այդ ժամանակ շատերը, գիտնականների կարծիքով, իրենց անվստահ էին զգում, ուստի դիմում էին մոգության:

Թաուեր ամրոցը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Այն հիմնադրվել է 1066թ. Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ 1-ինի կողմից: Ներկայումս Թաուերը համարվում է թանգարան:

 

Լրահոս

Դիտել ավելին