Կարևոր իրադարձություններ

Երևանի Մարգարյան փողոցում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

18 Հոկտեմբեր, 2015 10:40
Երևանի Մարգարյան փողոցում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 07.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել թիվ երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել՝ 07.29-ին:

 

Ամբողջությամբ այրվել է «Զապորոժեց» մակնիշի 65 LL 265 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.):

 

Լրահոս

Դիտել ավելին