Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում այսօր խորհրդարանական ընտրություններ են

18 Հոկտեմբեր, 2015 09:25
Եգիպտոսում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Եգիպտոսում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելի վաղ հետաձգվել էին դատարանի որոշմամբ՝ տեղեկացնում է bbc.com-ը:

Եգիպտոսի խորհրդարանը ցրվել էր 2012թ.: Մինչև այժմ այդ երկրում բացակայում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական մարմինը:

Իշխանությունների խոսքով՝ այս ընտրությունները կդառնան երկրի՝ ժողովրդավարացման ճանապարհի վերջին քայլը: Մինչդեռ քննադատների կարծիքով՝ թեկնածուների մեծ մասը նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի կողմնակիցներն են, և ընտրությունները միայն կամրապնդեն նրա իշխանությունը երկրում:

Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 8:00-ին, կփակվեն 19:00-ին:

Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, և դրանց արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերից ոչ շուտ:

 

Լրահոս

Դիտել ավելին