ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ կայանալիք հանդիպմանը։
«Այո, իրոք հանդիպման ամսաթիվը և վայրը այս պահին համաձայնեցված է՝ ամսի 30-ին։ Դեռևս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, հայտարարության 4-րդ կետի շրջանակներում ենք լինելու։ Ավելի կոնկրետացում ու հստակեցում այս պահին չունենք, կհանդիպենք, կտեսնենք»,- ասաց նա։
Հայկական կողմի օրակարգի մասին հարցին անդրադառնալով՝ Գրիգորյանն ասաց, որ օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպումը լինի։