Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,96
    7,18

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պահում է գերիներին միայն նրա համար, որ հայ են․ Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

26 Հունվար, 2021 15:10
Ադրբեջանը պահում է գերիներին միայն նրա համար, որ հայ են․ Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ելույթով է հանդես եկել Վեհաժողովում: 

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել, որ այս մարդկանց Ադրբեջանը պահում է ոչ թե որ նրանք որևէ հանցանք են գործել, այլ դա անում է պարզապես նրանց հայ լինելու համար:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհուրդը կարող է ունենալ անդամ, որը այլ երկրի հովանավորչության արդյունքում հայերի դեմ ռասայական խտրականության քաղաքականություն է վարում: Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է հայերի ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյությանն ընդհանրապես:

Հարգելի՛ գործընկերներ, ես հավատում եմ, որ եվրոպական արժեքներն էական են ժողովրդավարության կառուցման հարցում:

Հավատում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացումը շատ կարևոր է, հավատում եմ, որ պետք է մեկտեղենք ջանքերը ռազմագերիներին ազատելու հարցում, նրանք գերեվարվել են ռասայական խտրականության հետևանքով:

Կարծում եմ, որ մենք չենք կարող հանդուրժել ռասիստական պետության առկայություն Եվրոպայի խորհրդում, և անդամ բոլոր երկրները պետք է հարգեն ՄԻԵԴ-ի որոշումները»:

Լրահոս

Դիտել ավելին