Կարևոր իրադարձություններ

Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի

19 Հունվար, 2021 12:16
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ նշանավոր գործիչ, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ընդդիմադիր գործիչը ոգեկոչել է Հրանտ Դինքի հիշատակը։

Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։ Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում։ 

Իմամօղլուի տեղեկացմամբ՝ այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին