Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երը ամփոփել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները

15 Հունվար, 2021 18:31
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երը ամփոփել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։ 

Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։

Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։ 

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։

Լրահոս

Դիտել ավելին