Կարևոր իրադարձություններ

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչության կանխում Մախաչկալայում․ ՌԴ ԱԴԾ

26 Դեկտեմբեր, 2020 23:30
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչության կանխում Մախաչկալայում․ ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Մախաչկալայում ահաբեկչություն է կանխարգելել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Դեկտեմբերի 25-ին օպերատիվ գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:

Ծայրահեղականները բերման են ենթարկվել իրենց բնակարանից, որտեղ հայտնաբերվել են դանակներ, նռնակներ, մեծ քանակությամբ զինամթերք ու գրոհայինների ծախսերի ցանկը:

«Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին