Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկա-մոդուլային քաղաքի շինարարությունը

21 Դեկտեմբեր, 2020 15:29
Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկա-մոդուլային քաղաքի շինարարությունը

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկա-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, գրում է РИА Новости գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկա-մոդուլային ավանի շինարարությունը՝ Ստեփանակերտ բնակավայրում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ այս պահին ավարտին են մոտենում ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի-կարգաբերման աշխատանքները։ 

Մոդուլային քաղաքում անձնակազմի համար ստեղծված են կյանքի համար հարմարավետ պայմաններ: Քաղաքում ներառված օբյեկտները հագեցած են անհրաժեշտ համակարգերով՝ էլեկտրականություն, ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում, կահույքով՝ մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղ, և կենցաղային տեխնիկայով՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին