Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 6 կյանք խլած մահաբեր ճանապարհի խոչընդոտները վերացվում են

17 Հոկտեմբեր, 2015 22:22
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 6 կյանք խլած մահաբեր ճանապարհի խոչընդոտները վերացվում են

SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 12-ին բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հավատալով, որ կառավարությունը, հանձինս իր անմիջական միջամտության, վերջ կդնի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածի Լերմոնտով գյուղի վարչական տարածքում «մահվան ճանապարհ» անունը ստացած հատվածի անմխիթար վիճակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից անմիջապես հետո վարչապետ Հ. Աբրահամյանի կարգադրությամբ Կապի և տրանսպորտի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ անհրաժեշտ գործողություններ են սկսել նշված հատվածում երկաթբետոնե արգելապատնեշներ տեղադրելու համար: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊԸ-ի աշխատողների հետ միասին ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ նշված ճանապարհահատվածում տեղադրեցին մոտ 50 մ երկարությամբ երկաթբետոնե արգելապատնեշներ, որոնց վրա փակցվեցին լուսային փարոսիկներ, ինչը հնարավորություն կտա վարորդներին գիշերային ժամերին նկատել դրանք և պահպանել զգուշավորություն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված ճանապարհին այս տարի տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային մի քանի պատահարներ, ինչի հետևանքով ունեցել էինք վեց զոհ: 

 

Լրահոս

Դիտել ավելին