Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորները գերեվարված զինծառայողների խնդրով այցելել են Արցախ

18 Դեկտեմբեր, 2020 00:06
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
ԱԺ պատգամավորները գերեվարված զինծառայողների խնդրով այցելել են Արցախ
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված մեր զինծառայողների խնդրի պարզաբանման համար ես և Սոֆյա Հովսեփյանը այսօր վաղ առավոտյան ժամանել ենք Արցախ։ Հարազատների հետ հանդիպումներից զատ, ինչպես նախորդող օրերին, այդպես էլ այսօր մշտական կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։
 
Հանդիպել ենք Արցախի ԱԽ քարտուղարի հետ, կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող Շիրակի մարզի զինծառայողների հետ։ Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը։
 
Զրուցել ենք նաև Հայկ Խանումյանի հետ, որը շուրջ 40 օր Խծաբերդի հատվածում՝ իր մարտական ընկերների հետ պաշտպանել է տվյալ հատվածը, քննարկել ենք այն ուղիները, որոնցով հնարավոր կլիներ տղաների անվտանգ ելքը տվյալ տարածքից։
Ավելի ուշ հանդիպել ենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, մանրամասն դիտարկել ենք համացանցում տարածված տեսանյութը, որի արդյունքում պարզ է դարձել, թե ո՞ր հատվածում է այն նկարահանվել՝ Քիսվանի՞, թե՞ Խծաբերդի։ Այժմ կապ պահելով ծնողների եւ մարզային իշխանությունների հետ՝ հստակեցրել ենք այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում։
 
Արցախի նախագահի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը՝ կպարզենք, թե բանակցությունների ինչպիսի ընթացք է եղել ռուսական կողմի հետ։ Նոր մանրամասներ լինելուն պես կտեղեկացնենք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին