Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,86
    5,26

Կարևոր իրադարձություններ

Քյոլնում անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքապետի թեկնածուի վրա

17 Հոկտեմբեր, 2015 22:05
Քյոլնում անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքապետի թեկնածուի վրա

Քյոլնում անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա, ինչի հետևանքով հինգ մարդ է վիրավորվել, որոնց թվում է քաղաքապետի պաշտոնին հավակնող անկուսակցական թեկնածու Գերիետե Ռեկերը, գրում է Deutsche Welle-ն:

Հարձակումն իրականացվել է Բրաունսֆելդ շրջանում շուկայի հրապարակում: Ռեկերը պատրաստվում էր մասնակցել նախընտրական միջոցառմանը: Նշվում է, որ քաղաքապետի թեկնածուն ծանր վնասվածք է ստացել:

Ոստիկանությունը կարողացել է կալանավորել 44-ամյա կասկածյալին: Նշվում է, որ հարձակման զոհերից մեկը նույնպես ծանր վնասվածքներ է ստացել, մյուս երեքին պահանջվել է բժշկական օգնություն, բայց նրանց վնասվածքները լուրջ չեն եղել:

Հարձակվողի շարժառիթների մասին տեղեկություններ դեռ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին