Կարևոր իրադարձություններ

Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

16 Դեկտեմբեր, 2020 21:35
Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որում առաջնորդները կքննարկեն համագործակցությունը միության շրջանակներում և պայքարը կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости գործակալությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կկայանա Ուզբեկստանի նախագահությամբ՝ տեսահամաժողովի ձևաչափով»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին