ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հանդիպել մարզի Մարտունու, Սոթքի, Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։