Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ը եվրոպական շուկայում սկսել է կորցնել իր մասնաբաժինը

17 Հոկտեմբեր, 2015 21:50
Volkswagen-ը եվրոպական շուկայում սկսել է կորցնել իր մասնաբաժինը

Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքը 2015 թվականի սեպտեմբերին շարունակել է աճել, չնայած տեմպը նախորդ ամիսների համեմատ որոշ չափով դանդաղել է, հայտնում է korrespondent.net-ը:

Միաժամանակ Volkswagen-ը դիզելային սկանդալի ֆոնի վրա կորցրել է շուկայի մասնաբաժնի մի մասը: Volkswagen-ի ընդհանուր վաճառքները ԵՄ-ում սեպտեմբերին ավելացել են 8․4%-ով՝ հասնելով 315․91 հազար ավտոմեքենայի:

Միաժամանակ սեփական բրենդի ավտոմեքենաների գրանցումների թիվն աճել է` Volkswagen-ի համար 6․6%, Audi-ի համար 10․1%, Skoda-ի համար 10․2%, Porsche-ի համար 54․1%: Խմբի մասնաբաժինը եվրոպական շուկայում անցյալ ամսում կրճատվել է 23․3%-ից մինչև 23․6%-ի, հայտնում է ավտոմեքենաներ արտադրողների եվրոպական ասոցիացիան:

 

Լրահոս

Դիտել ավելին