Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի հիվանդանոց

11 Դեկտեմբեր, 2020 17:47
Հեղինակ՝ Շուշան Դանիելյան
Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի հիվանդանոց
Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Հերացու անվան բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը։
 
«Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,- գրել է նա:
 
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիա էր ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

 

Լրահոս

Դիտել ավելին