Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարարը կոշտ է արձագանքել Էրդողանի ելույթին

11 Դեկտեմբեր, 2020 16:01
Իրանի ԱԳ նախարարը կոշտ է արձագանքել Էրդողանի ելույթին

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոշտ է արձագանքելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։ Այս մասին Զարիֆը գրառում է արել  Twitter-ում, գրում է Ermenihaber.am-ը:

Իրանի ԱԳ ղեկավարը մասնավորապես գրել է․ 

«Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն։ Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»։

Նշենք, որ Զարիֆը նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` պատմական Ատրպատականի շրջանը կամ ինչպես ասում են՝ «իրանական Ադրբեջանը»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթին Էրդողանը ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` «Հարավային Ադրբեջանի» և «Հյուսիսային Ադրբեջանի» տարանջատման մասին։

Լրահոս

Դիտել ավելին