Կարևոր իրադարձություններ

Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

10 Դեկտեմբեր, 2020 20:27
Հեղինակ՝ Երջանիկ Հակոբյան
Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»:

 

Լրահոս

Դիտել ավելին