Կարևոր իրադարձություններ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

08 Դեկտեմբեր, 2020 20:50
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Արթիկ քաղաքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին