Կարևոր իրադարձություններ

Մեդվեդևը նշել է ԱՄՆ-ի ՝ ռուսական պատվիրակությանը չընդունելու պատճառը

17 Հոկտեմբեր, 2015 21:16
Մեդվեդևը նշել է ԱՄՆ-ի ՝ ռուսական պատվիրակությանը չընդունելու պատճառը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Օբամայի կողմից ռուսական պատվիրակությանը չընդունելը բացատրվում է երկրի  շահերով: Հիշեցնենք, որ Մեդվեդևի պատվիրակությունը մտադիր էր բանակցություններ վարել Սիրիայի իրավիճակի հետ կապված։ Այս մասին գրում է Լenta.ru-ն:

«Գիտեք, ինձ թվում է, որ այստեղ մարդկային հարաբերությունները կապ չունեն, սակայն առջևում միշտ շահեր կան»,-ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իր  և Օբամայի լավ հարաբերություններն ինչու չեն ազդել իրավիճակի վրա:

Նա նաև նշել է, որ տարօրինակ է համարում ԱՄՆ-ի իշխանությունների գործունեությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին