Կարևոր իրադարձություններ

ՀՀ 6 մարզերում ձյուն է տեղում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

06 Դեկտեմբեր, 2020 18:24
ՀՀ 6 մարզերում ձյուն է տեղում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում, Ճամբարակի լեռնանցքում, Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Անիի տարածաշրջաններում և Արթիկ քաղաքում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին