Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 7-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքն է

06 Դեկտեմբեր, 2020 16:35
Դեկտեմբերի 7-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքն է

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների բանակցությունների ժամանակ ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հարցերի լայն շրջանակը: Այս մասին ասված է  ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Կարծիքների բովանդակային փոխանակում տեղի կունենա միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի 2020-2021 թվականների խորհրդատվությունների ծրագրի իրագործումը:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկն է լինելու Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական կատարման քննարկումը:

Հումանիտար օգնության, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը  կքննարկվեն այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

«Այցը դառնալու է ռուս-հայկական հարուստ քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, ինչը կենտրոնացած է մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը ՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում, նեչառյալ՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին