Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեայում ծխելու դեմ նոր դեղահաբ են մշակել

17 Հոկտեմբեր, 2015 20:54
Հյուսիսային Կորեայում ծխելու դեմ նոր դեղահաբ են մշակել

Հյուսիսային Կորեայում մշակել են դեղահաբերի տեսքով նոր միջոց, որը ծխողներին օգնում է ազատվել վնասակար սովորությունից: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Բնական դեղաբույսերով պատրաստված դեղորայքի բաղադրության մեջ առկա են մարդարմատի և մի շարք այլ բույսերի փոշիներ ու թուրմեր:

Ըստ հյուսիսկորեացի բժիշկների` այդ միջոցը բարձրացնում է իմունիտետն, և կողմնակի բացասական ազդեցություն չի ունենում մարդու օրգանիզմի վրա: Դեղահաբն օգնում է աստիճանաբար ազատվել ծխելու պատճառով առաջացած արյան շրջանառության և շնչառական օրգանների հիվանդություններից, ներառյալ՝ հազն ու ասթմայի նոպան: Բուժման կուրսը 7-10 օր է:

 

Լրահոս

Դիտել ավելին