Կարևոր իրադարձություններ

Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

01 Դեկտեմբեր, 2020 23:09
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով:

Գրության հետ միասին տրամադրել եմ նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը:

Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել:

Հուսանք, մեր կիպրոսցի գործընկերոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին