Կարևոր իրադարձություններ

Կծու սնունդը երկարացնում է մարդու կյանքը

17 Հոկտեմբեր, 2015 20:33
Կծու սնունդը երկարացնում է մարդու կյանքը

Եթե դուք Ձեր սննդակարգը չեք պատկերացնում առանց կծու ուտեստների, հնարավոր է, պոտենցիալ երկարակյաց եք, հայտնում է Medical Daily-ն: Համեմունքների օգտակար հատկությունների մասին նախկինում ևս հայտնի էր, սակայն հիմա գիտնականները կապ են գտել կերած կծու սննդի քանակի և մահվան ռիսկի միջև:

Կծու սննդի սիրահարների դեպքում, որոնք այն ուտում են շաբաթական 1-2 օր,մահվան ռիսկը 10%-ով փոքր է նրանց համեմատ, ում սննդակարգում կծու ուտելիքներ չկան: Իսկ նրանց դեպքում, ովքեր շաբաթական 3-7 օր կծու սնունդ են օգտագործում, մահվան ռիսկը կրճատվում է 14%-ով: Այսպիսի տվյալներ ստացել է բժիշկների, դիետոլոգների և կենսավիճակագրության մասնագետների միջազգային թիմը:

Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 490.000 մարդու 2004-2008թթ. տվյալներ: Փորձի մասնակիցները պատասխանել են ընդհանուր առողջության, ֆիզիոլոգիական ցուցանիշերի և տարբեր տեսակի սննդի օգտագործման մասին հարցերի, ներառյալ՝ կծու սնունդը, ալկոհոլը, միսը և բանջարեղենը: Գիտնականների տրամադրության տակ են եղել նաև կամավորների կրթության, ֆիզիկական ակտիվության, ընտանեկան կարգավիճակի, նաև մահվան մասին տվյալներ:

Մահվան ռիսկի նվազման և կծու սննդի միջև կապ կա և´ կանանց, և´ տղամարդկանց դեպքում, այն ավելի ուժեղ է ալկոհոլ չօգտագործողների դեպքում: Պարզվել է՝ կծու սնունդ նախընտրողների դեպքում նվազ է քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդության, շնչառական համակարգի հիվանդությունների, դիաբետի ռիսկը:

Պարզվել է՝ կծու սնունդ նախընտրողների դեպքում նվազ է քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդության, շնչառական համակարգի հիվանդությունների, դիաբետի ռիսկը:

Լրահոս

Դիտել ավելին