Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

24 Նոյեմբեր, 2020 23:43
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանը հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Էրդողանի աշխատակազմը։

Էրդողանը Պուտինի հետ զրույցում նշել է, որ Անկարայում ակնկալում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկը, որը ստեղծվում է Թուրքիայի և Ռուսաստանի կողմից:

Նաև, Թուրքիայի ղեկավարը մատնանշել է Ադրբեջանի «զգայունությունը» տարածքների վերադարձի նկատմամբ և նշել, որ Հայաստանը չպետք է խախտի պայմանավորվածությունը։

Բացի այդ, Էրդողանը անհասկացողություն է հայտնել, թե ինչու են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները քննադատում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին