Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 25-ին փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը. հայտարարություն

24 Նոյեմբեր, 2020 22:13
Նոյեմբերի 25-ին փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը. հայտարարություն

Աշտարակի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման պատճառով նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն, փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը։

Հայցում ենք վարորդների ներողամտությունը և առաջարկում վերոնշյալ ժամերին երթևեկությունը կազմակերպել Աշտարակը շրջանցող կամրջով։

Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մտերիմներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին