Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած անձանց ընտանիքների հետ ․ Նաիրի Սարգսյան

23 Նոյեմբեր, 2020 17:30
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած անձանց ընտանիքների հետ ․ Նաիրի Սարգսյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպել է ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Նա ասաց, որ հանդիպումներ են տեղի կայանալու նրանց ծնողների և վարչապետի միջև:

Սարգսյանը նշել է, որ վարչապետը այսօր որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ պետք է ստեղծվի միչգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով:

«Վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի ցուցակագրեմ և ձեզ հետ հենց վաղվանից հանդիպումներ կազմակերպենք։ Քանի որ թիվը մեծ է, միայն մեկ օրով չէ, որ կլինեն հանդիպումներ․ որպեսզի բոլորիդ հետ կարողանա հանդիպել»,- հայտնեց վարչապետի օգնականը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին