Կարևոր իրադարձություններ

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ. Զարուհի Բաթոյան

20 Նոյեմբեր, 2020 14:59
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար:

 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին