Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները վաղը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

17 Նոյեմբեր, 2020 20:32
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները վաղը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», - հավելել է Զախարովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին