Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ԱՄՆ քաղաքացու նամակին, որով նա խնդրում էր ԱՄՆ-ը կրկին դարձնել բրիտանական գաղութ, պատասխանել է քաղաքավարի մերժումով, հայտնում է The Independent-ը:
«Չնայած մենք հաշվի ենք առել ձեր կարծիքը, վստահ ենք, որ կհասկանաք, որ խոսք լինել չի կարող մի այլ ինքնիշխան պետության գործերին թագուհու խառնվելու մասին»,- գրված է պաշտանական պատասխանում:
Reddit-ի օգտվողից Եղիսաբեթ II-ին և վարչապետ Դևիդ Քեմերոնին հասցեագրված նամակը ստացվել է սեպտեմբերի 16-ին: Նրանով տղամարդը «ողջ ամերիկյան ժողովրդի անունից» թագուհուն խնդրում է «մեզ (ԱՄՆ-ին) հետ վերցնել»:
Reddit-ի մեկ այլ օգտատեր ավելի ուշ պարզաբանել է, որ իր ընկերոջը Բուքինգեմյան պալատ նամակ գրելու է դրդել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից հիասթափվելը, ովքեր պլանավորել են պայքարել նախագահի աթոռի համար: