Կարևոր իրադարձություններ

Մարտունիում հակառակորդին հաջողվել էր մի դիրք վերցնել, բայց հետ շպրտեցինք. Արծրուն Հովհաննիսյան

08 Նոյեմբեր, 2020 20:40
Մարտունիում հակառակորդին հաջողվել էր մի դիրք վերցնել, բայց հետ շպրտեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Հենց այսօր մարտեր են գնացել նաև Մարտունիի և Բերձորի հատվածում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտեր են գնացել նաև Մատաղիսի հատվածում։ Սկսենք Մատաղիսից, այնտղ հարձակումներ եղել են։ Կիրառվել են սարքավորումներ, բայց հաջողության չեն հասել։ Մարտունիում առավոտ իրենք մի դիրք էին վերցրել մեզանից, բայց ահագին ուժեր մտցնելով նրանք հետ շպրտվեցին։ Ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց դա չեղավ։ Նույն ընթացքում այլ ուղղությամբ ևս հարձակումներ եղան, կուտակումներ եղան, միգուցե գիշերն ու վաղն էլ ծանր մարտեր ընթանան։ Այսօր ավելի համառ էին գրոհում»,- նշեց Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին