Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք․ ոստիկանություն

29 Հոկտեմբեր, 2020 20:40
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք, որոնցից 85-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 165-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 57-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 46-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին